Սարի թաղի 26-րդ փողոցը սրտատրոփ սպասում է բարձրաստիճան հյուրերի ու նրանց մեծարգո տեղակալների այցին, զի փողոցը ոտնիգլուխ ցեխակոլոլ է։ Իսկ ինչո՞ւ է ցեխակոլոլ, նյութն ընթերցելով կզարմանան Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները։ Պարզաբանում եմ, ցեխակոլոլ է, զի ամիսներ առաջ Երևանի «Ջրմուղկոյուղին» փոխեց փողոցի ջրի խողովակները, բայց մոռացավ ասֆալտապատել փողոցը։ Թե ո՞վ է այս ամենի պատասխանատուն, այնքան էլ կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Երևանի հարգարժան կառավարիչները այցելեն Սարի թաղի թիվ 26 փողոց, հաղթահարեն փողոցի առասպելական ցեխը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ